Էլիզաբեթ Բրյուս
Էլիզաբեթ Բրյուս | |
---|---|
Ծնվել է | 1317 |
Ծննդավայր | Շոտլանդիա |
Մահացել է | 1364 |
Քաղաքացիություն | Շոտլանդիայի թագավորություն |
Ամուսին | Walter Oliphant of Aberdalgy? |
Ծնողներ | հայր՝ Ռոբերտ I[1], մայր՝ NN?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | Guardian of Scotland? |
Երեխաներ | Sir John Oliphant of Aberdalgie?[1], Sir Walter Oliphant?[1] և Malcolm Oliphant?[1] |
Էլիզաբեթ Բրյուս (1317, Շոտլանդիա - 1364), թագավոր Ռոբերտ Բրյուսի դուստր։
Ամուսնացել է Աբերդալջիի ու Դափլինի լորդ սըր Վալտեր Օլիֆանտի (Օլիֆաունտ) հետ[3][4]։
Օրինականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթի օրինական գոյությունը կասկածի տակ է առել սըր Դեյվիդ Դալրիմփլը (լորդ Հեյլիզ) իր Շոտլանդիայի տարեգիրք աշխատության երկրորդ հատորում[5]։ Նա Էլիզաբեթ Բրյուսի մասին առաջին անգամ կարդացել է Քրոուֆորդի Պերերի դաս գրքում[5] և, քանի որ նրա մասին նախկինում չէր լսել, կասկածի տակ է առել նրա գոյությունը[5]։
Անօրինականությունը հիմնավորելու որևէ վկայություն չկա, բայց այն հիմնվում է երկու հանգամանքի վրա։ Նախ՝ ո՛չ Ֆորդունը, ո՛չ իր հաջորդները չեն նշել Էլիզաբեթի մասին, երկրորդ՝ սըր Դեյվիդ Դալրիմփլը ոչ մի հրովարտակ չէր տեսել, որում Էլիզաբեթը նշված լիներ[5]։
Դալրիմփլը եզրակացրել է, որ բոլոր կասկածները ցրելու համար պետք է գրանցամատյանում ավելացնել "dilectae sorori nostrae" (մեր սիրելի քույրիկ) արտահայտությունը[5]։
Կան թագավոր Դավիդ II-ի կողմից ստորագրված շատ արքայական հրովարտակներ, որոնցում նա Էլիզաբեթին անվանում է "dilecte sorori me" - "իմ սիրելի քույրիկ"[6] և "dilecte sorori nostre" - "մեր սիրելի քույրիկ"[7][8][9], որն էլ հենց ցրում է բոլոր կասկածները։ Ընդհանուր առմամբ, նմանօրինակ հրովարտակներ կան, որոնք վերաբերում են Գասքի, Դափլինի, Օչթերթայրի, Նյութայլի, Քինփրոնիի (Քինփրունիի), Թյուրինգզի (Թուրինի) և Դրոմիի (Դրիմմիի) տարածքներին ու բարոնություններին[10]։ Այսքան շատ հրովարտակների առկայությունը փաստում էր, որ սըր Վալտեր Օլիֆանտն ու իր կինը՝ Էլիզաբեթ Բրյուսը, 1364 թվականին ստացել են նրա եղբոր՝ թագավոր Դավիդ II-ի վերահաստատումը իրենց տարածքների ու բարոնության վերաբերյալ։
Երբ սըր Դեյվիդ Դալրիմփլին ցույց են տվել այս հրովարտակներից մեկը, նա խոստացել է ուղղել իր գրքի հաջորդ հրատարակությունները։ Նա մահացել է 1792 թվականին և այդ ուղղումներն այդպես էլ չեն արվել[4]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթի ծննդյան տարեթիվն անհայտ է, բայց նրա մայրը՝ Էլիզաբեթ դե Բուրգը, մահացել է 1327 թվականին։ 1364 թվականին, երբ նրա եղբայրը՝ թագավոր Դավիդ II-ը, վերահաստատում էր նրա ու իր ամուսնու կողմից տարածքների սեփականությունը, Էլիզաբեթ Բրյուսն իհարկե կենդանի էր։ Անհայտ է նաև նրա մահվան տարեթիվը։ Նրա կյանքի ժամանակագրության մեջ ենթադրվում է, որ նա Էլիզաբեթ դե Բուրգի դուստրն էր ու որ նա իր անունն ստացել էր մոր անունից։
Դամբարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Բրյուսն ու սըր Վալտեր Օլիֆանտը գերեզմանի համար տապանաքար էին պատվիրել։ Այն պատրաստված էր Թուրնայի մարմարից ու հանդիսանում է իր տեսակի մեջ ամենանուրբ փորագրված հուշարձաններից մեկը Շոտլանդիայում[11]։ Սըր Վալտեր Օլիֆանտի պառկած դիրքով փորագրության զենք ու զրահի նախշերից կարելի է ենթադրել, որ փորագրությունն արվել է մոտավորպես 1360 թվականին[12]։ Սակայն նա մահացել էր 1329 թվականին՝ իրեն պատկերող Թուրնայի մարմարե սալի ստեղծումից երեսուն տարի առաջ։ Այն ստեղծելու ամենահավանական պատճառը արքայադստեր (Էլիզաբեթի) համար պատշաճ գերեզմանի պատրաստումն էր։
Հավակնություն շոտլանդական գահին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենահավանական պատճառը, որ ո՛չ Ֆորդունը, ո՛չ էլ նրա հաջորդները չեն նշել Էլիզաբեթի մասին այն է, որ նա ծնվել է 1327 թվականին իր մոր մահից կարճ ժամանակ առաջ (որին երկու տարի անց հաջորդել է նրա հոր՝ թագավոր Ռոբերտ Բրյուսի մահը 1329 թվականին)։ Այսպիսով, այս ավելի կարևոր իրադարձությունները ստվերել են նրա ծնունդը և վաղ մանկությունը։ Նրա ուշ է ծնվելու հանգամանքը բացատրում է, թե ինչու է նա իր քույր-եղբայրներից ավելի երկար ապրել։ Որպես թագավոր Ռոբերտ Բրյուսի ու Էլիզաբեթ դե Բուրգի կրտսեր զավակ, Էլիզաբեթ Բրյուսը վեցերորդն էր շոտլանդական գահի համար հերթում։
Քելլի ամրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]1360 թվականին Իսահակ Մաքսվելի կնոջ՝ Հելենա Մաքսվելի կողմից Ֆայֆում գտնվող Քելլի ամրոցի կալվածքն ու տարածքները հանձնվել են Էլիզաբեթ Բրյուսին ու սըր Վալտեր Օլիֆանտին[10]։
Պերի կոչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սըր Վալտեր Օլիֆանտի ու Էլիզաբեթ Բրյուսի ամուսնության ընթացքում (ինչպես նաև իրենց երեխաների կյանքի ընթացքում) առաջին անգամ օգտագործվել են լորդ Օլիֆանտ, լորդ Աբերդալջի և լորդ Դափլին տիտղոսները[13][14]։ Դրանց ստեղծման համար այլ բացատրություն չկա, բացի այն, որ նրանք ազգակցական կապ ունեին թագավորի հետ (նույն կերպ թագավոր Դավիդ II-ը սըր Վալտերի ու Էլիզաբեթի յուրաքանչյուր կալվածք դարձրել էր բարոնություն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ The Red Book of Perthshire, by Gordon MacGregor Page 649
- ↑ 4,0 4,1 The Oliphants in Scotland. Page 6
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Annals of Scotland by Sir David Dalrymple (Lord Hailes). Page 148
- ↑ The Oliphants in Scotland
- ↑ The Oliphants in Scotland
- ↑ The Oliphants in Scotland
- ↑ The Oliphants in Scotland
- ↑ 10,0 10,1 The Oliphants in Scotland
- ↑ Canmore
- ↑ Canmore
- ↑ Registrum Magni Sigilli Regum Scotorum, volume V, item 964
- ↑ The Oliphants in Scotland Page xxviii
|